вторник, 11 декабря 2018 г.

«Աստվածապաշտ չարագործը» վրացական առակ


Ապրում էր մի մարդ, գործելով շատ մեղքեր, բայց դրա հետ մեկտեղ մեծ աստվածապաշտ էր։ Ազատ ժամանակ, երբ նա չէր զբաղվում չարագործությամբ, աղոթում էր և լաց լինում։ Օրերից  մի օր նրան հայտնվեց մի հրեշտակ և ասաց․
-Աստված չի արժանացնի քեզ դրախտի, քո արած չարագործությունների պատճառով, բայց դու այնչափ աստվածապաշտ ես, որ բացի դրախտի ցանկությունից, նա կտա քեզ այն ամենը, ինչ որ դու կխնդրես։
Այդ մարդը պատասխանեց․
-Եթե ինձ տրված չէ լինել դրախտում, և դուք ցանկանում եք կատարել իմ որևէ ցանկություն, թող դիմի այնպիսի հզոր մարդու, որպեսզի ինձնից բացի ոչ մեկը չլինի դժոխքում։
Այս ցանկությունը Աստված չկարողացավ իրականացնել և նրան ուղարկեց դրախտ։
 Այս երիտասարդը այնքան խորամանկ էր, որ պահանջեց այնպիսի մի բան, որն անհնար էր իրագործել և տիրեց նրա թագավորությանը։

Աղբյուրը՝

среда, 21 ноября 2018 г.

Վրացական խոհանոց Էկա Բաքրաձեի հետ

Նոյեմբերի 21-ին Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էկատերինե Բաքրաձեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վրացախոս սովորողների հետ միասին պատրաստեցին վրացական մճադի, տվիշտարի, գյուղական աղցան (գլեխուրի), կուճմաճի:

четверг, 25 октября 2018 г.

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և տիկին Էկա Բաքրաձեն կրթահամալիրի հյուրն են

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և տիկին Էկա Բաքրաձեն կրթահամալիրի հյուրն են: Նոր ծրագրեր, գաղափարեն ու «Հայ- վրացական» հանրակրթական կամուրջների ընդլայնու

вторник, 16 октября 2018 г.

Վրաց նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլիի և Բեքա Սակվարելիձեի վարպետության դասը Հյուսիսային դպրոցում

Վրաց նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլին և Բեքա Սակվարելիձեն կրթահամալիրի տեխնոլոգների, կրտսեր և միջին դպրոցների սովորողների հետ անցկացրեցին վարպետության դաս: Վրաց լեզվի սովորողների համար սա լեզվի լավ փորձառություն էր: Սովորեցին նոր բառեր և արտահայտություններ:

воскресенье, 14 октября 2018 г.

Հանդիպում վրաց նկարիչների հետ

Այսօր Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ հանդիպում վրաց ժամանակակից նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլի և Բեքա Սակվարելիձեի հետ:

Նկարիչները ներկայացրեցին իրենց գործունեությունը, քննարկվեց հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցող համատեղ վարպետության պարապմունքը: Խոսեցինք հետագայում համագործակցական նախագծերի շուրջ: Երիտասարդ նկարիչները սիրով հրավիրեցին իրենց ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին ժամը 18:00,  ՀՀ Ազգային պատկերասրահում:


пятница, 8 июня 2018 г.

Վրացերեն ազգային երգի ուսուցում.համագործակցային նախագիծ

հունիսի 11, ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝
վրացերենի ընտրության խումբ,երաժշտության լաբորատորիա,օտար լեզվի դասավանդողներ, և բոլոր նրանք ովքեր կցանկանան ուրախ վրացերեն ազգային երգ ուսուցանեն

համագործակցություն՝
երաժշտության դասավանդողների հետ

բովանդակություն

вторник, 29 мая 2018 г.

Ամառային ճամբար - 30.05.18


9:00  – 9:20  Ընդհանուր պարապմունք
9:20- 10:05   Ճամբարային օրերի անելիքների քննարկում
10:10-  11:10    Նախագծային աշխատանք ջոկատում, /վրացական ժողովրդական երգի ուսուցում/
11:15-12:00  Խոհանոցային ժամ
12:00-12:30 ընդմիջում
12:30-13:20   Օրվա լուսաբանում

понедельник, 21 мая 2018 г.

Նախագիծ - Երևան 2800 ամյակին ընդառաջ


Նախագծի իրականացման վայրը - Կենդանաբանական այգի
Նախագխի ժամկետը ֊

Նախագծի մասնակիցները - ավագ և միջին դպրոցի  սովորողներ,

четверг, 17 мая 2018 г.

Հայ վրացական համատեղ դաս


Մայիսի 15-ից կրթահամալիրիը հյուրընկալում է Վրաստանի Թբիլիսիի և Բոլնիսիի «Իվերիա» և «Դավիդիանի» մասնավոր դպրոցների սովորողներին և դասավանդողներին: Այսօրվա մայիսի 17-ի Միջին դպրոցի վրացերենի ընտրության դասաժամերը անցկացրեցինք մեր վրաց հյուրերի հետ: Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողները շատ ուրախացան և ոգևորվեցին, երբ իմացան, որ ընտրության դասաժամերին վրաց սովորողների հետ են լինելու:

понедельник, 9 апреля 2018 г.

Վրաստան

Սաֆարյան Գայանե

Վրացիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են:

Վրաստանը հնագույն մշակույթի երկիր է:

Իր բազմադարյան գոյության ընթացքում վրաց ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ երկեր, որոնցում արտացոլել է խոր հավատ իր լուսավոր ապագայի նկատմամբ: