вторник, 24 марта 2020 г.

Վրացերեն

Հեռավար ուսուցում. ամփոփում մարտի 16-20

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվեց  հեռավար ուսուցման շրջան, ինչը դասավանդողներին և սովորողներին հնարավորություն է տալիս աշխատել վիրտուալ աշխարհում: Ավագ դպրոցի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին առցանց ուսուցումը կրթահամալիրում տեսահոլովակ վրացերենով։ Այս տեսահոլովակը մեծ տարածում գտավ համացանցում։ Հայասատանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էկա Բաքրաձեն սիրով արձագանքեց և մեկնաբանություններով տարածեց իր ֆեյսբուքյան էջում։
Միջին դպրոցի և Քոլեջի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին տեսահոլովակներ, որտեղ վրացերենով ներկայանում և պատմում էին իրենց մասին։

понедельник, 9 марта 2020 г.

Առցանց ուսուցման ամփոփում


Մարտի 2-6-ը առցանց ուսուցմանը վրացերենի ընտրության սովորողների հետ իրականացրեցինք Վրաստանի քաղաքները նախագիծը։ Առցանց ուսուցման նախագծին մասնակցեցին կրթահամալիրի Միջին, Ավագ և Քոլեջի վրացերենի ընտրության սովորողները։ Վրաստանի քաղաքները նախագծի նպատակն է կատարել մեդիա ճամփորդություն դեպի Վրաստանի քաղաքներ, ստեղծել վրացական տուրիստական փաթեթ, որը կներառի ամփոփ տեղեկատվություն տվյալ քաղաքի մասին։

воскресенье, 1 марта 2020 г.