понедельник, 23 октября 2017 г.

25-րդ տարելիցի տոնակատարության համերգ

Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հրավերով մասնակցեցինք Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգին: համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության դահլիճում:

суббота, 14 октября 2017 г.

«Պատանի հնագետ» նախագիծ

Մոնիկա Օհանջանյան
Հոկտեմբերի 12-ին ավագ դպրոցի ընթերցարանում հյուրընկալեցինք  հնագետ Սոնա Մանուկյանին, ով հոկտեմբերի 17-ին մեզ հետ գալու է Թբիլիսի: Մեզ Թբիլիսի է հրավիրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնը: Այնտեղ իրականացնելու ենք «Պատանի հնագետ» նախագիծը:Սոնա Մանուկյանը ցույց տվեց իր պեղումների վայրերը, պատմեց պեղումների ժամանակ գտած առարկաների մասին: Ցույց տվեց, որ մի գյուղ որտեղ նրանք գտել են տներ: Նա իր հետ բերել էր այն առարկաները, որոնք ավելի շատ են գտնվում պեղումների ժամանակ՝ կավե առարկաներ և սև քարերից պատրաստած գործիքներ:

вторник, 6 июня 2017 г.

Հետաքրքիր ճամբարային օրեր

Արսեն Զախարյան
Մեր  ամառային  ճամբարը  անցնում  է   շատ  հետաքրքիր և ուրախ։ Արդեն  երկրորդ  շաբաթն  է  ինչ  «Մխիթար  Սեբաստացի»   կրթահամալիրում  ամառային  ճամբարի  օրերն  են։ Առավոտյան  ընդհանուր   պարապմունքը  ամեն  օր անցկացնում  ենք   «Սեբաստյա»  ֆուտբոլային   դաշտում:

понедельник, 5 июня 2017 г.

Գետը քաղաքում նախագիծ

Իրականացման ժամանակահատվածը՝  ․
08.06․2017 ,ժամը ` 10.00-14.00
Ուսումնահետազոտական ճամփորդություն ` Գետը քաղաքում նախագծի շրջանակներում

Մասնակիցներ՝   ջոկատի սովորողները

Նկարագրություն՝

Ծենգավիթի հատվածի գետի ափամերձ տարածքի մաքրում աղտոտվածության գնահատում

Նպատակը՝

  • Զանգվի ափամերձ տարածքների ախտոտվածության գնահատում
  • Վրացերեն բառապաշարի հարստացում
  • Տեղեկություն Վրաստանի միջոց հոսող գետերի մասին


Խնդիրներ

բարձրաձայնել և ներկայացնել Զանգվի աղտոտվածության  աստիճանը Շենգավիթի հատվածի կողմից:


пятница, 2 июня 2017 г.

Ամառային Ճամբար

Ասատրյան Մարինե
Առավոտյան ընդհանուր պարապմունքին ֆուտբոլային դաշտում պարելուց հետո, Ճամբարային հինգերորդ օրը մեր ջոկատը, հեղինակային կրթական ծրագրի տարածման նպատակով մեկնեց դեպի մեր սիրելի Երևանի կենտրոն:

пятница, 17 марта 2017 г.

Գարնանային նախագծերով ուսուցման ստուգատես


Մարտի 20-24