воскресенье, 14 октября 2018 г.

Հանդիպում վրաց նկարիչների հետ

Այսօր Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ հանդիպում վրաց ժամանակակից նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլի և Բեքա Սակվարելիձեի հետ:

Նկարիչները ներկայացրեցին իրենց գործունեությունը, քննարկվեց հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցող համատեղ վարպետության պարապմունքը: Խոսեցինք հետագայում համագործակցական նախագծերի շուրջ: Երիտասարդ նկարիչները սիրով հրավիրեցին իրենց ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին ժամը 18:00,  ՀՀ Ազգային պատկերասրահում:


Комментариев нет:

Отправить комментарий