1. Կենտրոնացում, ահա թե որն է ուժի գաղտնիքը: Էմերսոն
2. Երկար ձեռքերով իշխանավորները հաճախ շատ ավելի վտանգավոր են, քան նրանց կարճ ձեռքերով սպասավորները: Լիխտենբերգ
3. Իշխելով ուրիշներին՝ մարդը կորցնում է սեփական ազատությունը: Բեկոն
4. Որտեղ իշխում է ուժը, այնտեղ օրենքն անզոր է: Մենանդրոս
5. Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: Վոլվերանգ
6. Երբ ծովը խաղաղ է, ամեն ոք կարող է նավավար լինել: Պուբիլիոս Սիրոս
7. Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը: Բյորք
8. Ամենահուսաբեկ վախկոտը գազան է դառնում՝ հազիվ զգալով իր հետևում ինչ-որ ուժ: Ստեֆան Ցվայգ
9. Ոչ ոք չի կարող իմանալ, թե որքան կարող են բավականացնել իր ուժերը, մինչև չփորձարկի դրանք: Գյոթե
10. Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, բանականությունը լռում է: Գուախարդո Ֆախադո
11. Ամեն մի բռնություն մռայլ ու վանող է և վկայում է ոչ թե ուժի, այլ նրա բացակայության մասին: Էմերսոն
12. Որտեղ մեղմությունը ապարդյուն է, այնտեղ բռնությունն օրինական է: Պիեռ Կոռնել
13. Ուժն առանց գիտակցության խորտակվում է սեփական ծանրությունից: Հորացիոս
14. Քաղաքավարությամբ ավելի շատ բանի կհասնես, քան բռնությամբ: Շոպեն
15. Պատմությունը սովորեցնում է մեզ, որ մտքի ազատ որոնումները բռնադատող ֆիզիկական ուժը անցած դարերում հանդիսացել է նախապաշարմունքների ու մոլորությունների գլխավոր հենարանը: Չենինգ
16. Ուժեղ մրրիկները երկար չեն տևում: Սենեկա Կրտսեր
17. Ծայրահեղ հուսահատությունը միշտ էլ ծնում է մեծ ուժ: Ստեֆան Ցվայգ
18. Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին վայրկյան չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Սնոու
19. Գրեթե բոլոր մարդիկ կարող են դիմակայել ձախորդություններին, սակայն եթե ցանկանում եք պարզել մարդու բնավորությունը, իշխանություն տվեք նրան: Աբրահամ Լինքոլն
20. Այն օրը, երբ սիրո ուժը կիշխի ուժի հանդեպ տածած սիրո վրա, աշխարհում խաղաղություն կտիրի:
Մահաթմա Գանդի
Комментариев нет:
Отправить комментарий