понедельник, 3 сентября 2018 г.

Ինչ է իշխանությունը:

Մարդու կյանքի իմաստը  իշխանության ձգտումն է:
Ֆ.Նիցշե

Իշխանությունը ծագել է մարդկային հասարակության առաջացման և ձևավորման հետ զուգահեռաբար, այսինքն` մարդկանց համատեղ ապրելու, սոցիալական հարաբերություններ հաստատելու  համար: Իշխանությունը մարդկանց վրա ազդելու և նրանց ֆիզիկական և հոգեկան ուժերը ինչ-որ նպատակների ծառայեցնելու կարողությունն է: Ցանկացած ոլորտ ուսումնասիրելիս` աշխատանքային խումբ, ընտանիք, ռազմական գործունեություն, կտեսնենք, որ մարդիկ միշտ միմյանց վրա ներգործում են: Իշխանությունը սոցիալական երևույթ է և գտնվում է անընդհատ զարգացման և ձևավորման գործընթացում: Այն թույլ է տալիս թափանցելու կյանքի բոլոր ոլորտները և կապ ունի ինչպես սոցիալական խմբերի, այնպես էլ անհատների գործունեության հետ:
Տարբեր ժամանակաշրջաններում իշխանության հարցին տվել են տարբեր մեկնաբանություններ` ցույց տալով այս կամ այն առանձնահատկությունը:
Պլատոնը փորձում էր պարզել իշխանության ծագման աղբյուրը, պետության կառուցվածքում նրա իրական դերը:
Արիստոտելը գտնում էր, որ մարդը կարող է ապրել հասարակության մեջ, որտեղ առանց իշխելու և ենթարկվելու կյանքի գոյությունը հնարավոր չէ:
Հոբսը գտնում էր, որ բոլոր մարդիկ էլ ծնված օրվանից մինչև մահ անընդհատ ձգտում են իշխանության, քանի որ դրանով է պայմանավորված մարդու հետագա բարեկեցությունը:
Ըստ Մ.Վերերի իշխանությունը մարդուն նրա կամքից անկախ գործելու կամ չգործելու պարտադրանք է:
Իշխանությունը սոցիալական այնպիսի հարաբերություն է, որը հնարավորություն է տալիս  մեկ սուբյեկտի որոշումներ կայացնել, որոնց կատարումը մեկ այլ սուբյեկտի համար պարտադիր է:
  Եթե հասարակության մեջ հաստատված են ժողովրդավարական կարգեր, այս պարագայում իշխանությունը սուբյեկտների միջև հարաբերություն է, որտեղ ամեն ինչ ընկած է համոզմունքների, հեղինակության, փոխադարձ շահերի վրա, ինչն էլ օգնում է դժվար իրավիճակներում համատեղ լուծումներ գտնելու ժամանակ: Այսինքն կա շահերի որոշակի համընկնում, ինչն էլ օգնում է իշխանության ամրապնդմանը:
Մի բան պարզ է, Հայաստանը որպես պետություն չի կայացել դեռևս, չի կայացել քաղաքական համակարգի շատ կառույցներ, չի հաստատվել օրենքի իշխանություն: Հայաստանում դեռևս չեն հաստատվել ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները և գտնվում են ձևավորման փուլում, պետությունը, իշխանությունը օտարված են ժողովրդից:
 Շատ ծանր է ժողովրդի քաղաքական գիտակցության աստիճանը: Թուլանում են և դա վերագրում շուկայական հարաբերություններին: Անպատժելիությունը մտածելակերպ է դարձել, շատ հեշտությամբ չարաշահում են դիրքը` իրենց նպատակներին հասնելու համար:
  ՀՀ-ում իշխանությանը բնորոշ է այն բացասական գծերը, ինչը սովորաբար բնորոշ է նոր ձևավորվող և անցումային շրջանի իշխանություններին:
Ինքնիշխանություն (գերագույն իշխանություն, գերակայություն, տիրապետում) պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Գերակայություն և անկախություն հասկացություններն արտահայտում են ցանկացած պետության որակական առանձնահատկությունները. պետությունը գոյություն ունի որպես իրական ուժ, որն ունակ է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես ինքնիշխան անկախ կազմակերպություն։ Պետական ինքնիշխանության հարգումն արդի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է և ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ և միջազգային իրավական այլ ակտերում:

Комментариев нет:

Отправить комментарий