Վարդերի հեղափոխություն «վարդեբիս ռևոլյուցիա», գունավոր հեղափոխություն Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին։ Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ։
Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը։ Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով։ Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում։
Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով։ Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին 2003 թվականին նոյեմբերի 2-ին և պաշտոնական տվյալներով ավարտվեցին Շևարդնաձեի և նրա դաշնակիցների հաղթանակով։ Բայց հրապարակված արդյունքները չճանաչվեցին միջազգային դիտորդների և Շևարդնաձեի հակառակորդների կողմից։ Միխեիլ Սաակաշվիլին, հիմնվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, հրապարակայնորեն հայտարարեց իր հաղթանակի մասին։ Նրա պնդումները հաստատեց Ազատ ընտրությունների միջազգային միավորումը՝ տեղի դիտորդների կազմով։ Հիմնվելով ներկայացված տվյալների վրա՝ Սաակաշվիլին նոր ընտրություններ անցկացնելու պահանջ առաջ քաշեց և կոչ արեց վրացի ժողովրդին փողոց դուրս գալ և աջակցել իրեն։
Նոյեմբերի կեսերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնք արդյունքում տարածվեցին երկրի մյուս քաղաքներում և գյուղերում։ «Քմարա»[Ն 2] երիտասարդական կազմակերպության մարդկանց խմբերը վանկարկում էին իրենց կարգախոսները։ Շատ հասարակական կազմակերպություններ (օրինակ՝ Վրաստանի ազատությունների ինստիտուտը) աղմկոտ ցույցերում ցուցաբերեցին ցանկալի ակտիվություն։ Ընդ որում, Շևարդնաձեի կառավարությունը ստացավ Ասլան Աբաշիձեի աջակցությունը։
Комментариев нет:
Отправить комментарий