понедельник, 5 июля 2021 г.

Հասարակագիտության ծրագիր 8 -րդ դասարան 2021-2022

Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին:

 Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է: Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները: Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ:


Ուսումնական գործընթացում, ելնելով՝ թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի ու սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալտեսակները

Ուսումնական գործընթացում, ելնելով՝ թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի ու սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ
տեսակները`
  • ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում
  • ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ
  • աշխատանք սկզբնաղբյուրների հետ
  • զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության
  • վերլուծություն
  • հիմնախնդիրների հետազոտում
  • հանդիպումներ
  • հաշվետվությունների և գրավոր հաղորդումների պատրաստում
  • բանավեճի կազմակերպում
  • աշխատանք գրադարանների հետ, այդ թվում` վիրտուալ
  • անհատական ու խմբային, ինքնուրույն և համագործակցային
  • աշխատանքների կատարում
  • անդրադարձ ուսումնական գործունեությանը
  • նախագծերի իրականացում
  • հանրօգուտ աշխատանքների ծրագրերի իրականացում
  • համայնքային հիմնախնդիրների հետազոտում և այլն:

ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՒԿ
8-րդ դասարան

  • Մարդ և հասարակություն:

  • Մարդը և նրան շրջապատող բնական ու հասարակական միջավայրը:

  • Մարդու պահանջմունքները. նյութական և ոչ նյութական պահանջմունքներ:

  • Հասարակության սոցիալական կազմը. խմբեր, շերտեր, համայնքներ:

  • Սոցիալական հարաբերություններ և գործընթացներ: Համակեցություն, համագործակցություն և հակամարտություն:

  • Ընտանիք: Ազգ: Մշակույթ: Ինքնություն և բազմազանություն (ֆիզիկական, մշակութային, կրոնական և այլն):

  • Հիմնարար արժեքներ

  • Ազատություն հասկացությունը: Ազատության դրսևորումները և սահմանափակումները: Մարդու հիմնարար ազատություններ և իրավունքներ:

  • Արդարություն: Արդարության բարոյական կողմերը: Արդարության իրավական կողմերը:  Արդարության արտահայտման ձևերը :

  • Հավասարություն: Սոցիալական հավասարություն: Իրավահավասարություն: Պատասխանատվություն և հանդուրժողականություն: Պատասխանատվության արժեքն ու

  • անհրաժեշտությունը: Իրավունք և պատասխանատվություն:

  • Հանդուրժողականության սկզբունքներ:

  • Իշխանություն

  • Ինչ է իշխանությունը: Իշխանության գործառույթները:

  • Առաջնորդություն և հեղինակություն: Ուժ և իշխանություն: Իշխանության անհրաժեշտությունը, նպատակները:

  • Իշխանություն և պետություն: Ժողովրդավարական իշխանություն: Իշխանության տարանջատում:

  • Կոռուպցիա և իշխանության չարաշահում: Իշխանության մարմինների գործունեության թափանցիկություն և վերահսկողություն:

  • Ազատություն, Ազատությունը հետխորհրդային Վրաստանում

    Վարդերի հեղափոխությունը Վրաստանում

    Հայերը Վրաստանում

Հասարակագիտության ուսումնասիրության շնորհիվ սովորողը պետք է`

  • կարևորի իր դերը և պատասխանատվությունը հասարակության

  • զարգացման գործընթացում

  •  կարևորի սեփական ինքնությունը և դրա բաղկացուցիչ մասերը

  • գիտակցի բազմազան, ներդաշնակ, մաքուր և անվտանգ բնական

  • միջավայրի կարևորությունը

  • արժևորի տարբեր մշակույթների նմանություններն ու տարբերությունները

  • գիտակցի համամարդկային հիմնարար արժեքների կարևորությունը

  • արժևորի պատասխանատվությունը և արդարությունը, ազատությունը,

  • հավասարությունը, հանդուրժողականությունը` որպես ներդաշնակ

  • հասարակական կյանքի հիմնական պայման

  • արժևորի մարդկանց տարիքային, սեռային տարբերությունները և

  • առանձնահատկությունները

  • գիտակցի համակեցության կարևորությունը հասարակական կյանքի

  • բնականոն զարգացման գործում, նպաստի հանրային բարիքի

  • զարգացմանը

  • հարգալից վերաբերմունք դրսևորի ազգային, մշակութային և

  • ռասայական տարբերությունների նկատմամբ

  • գիտակցի պատասխանատվություն ստանձնելու կարևորությունը

  •  արժևորի հասարարակական կյանքին մարդու գործուն և

  • նպատակային մասնակցությունը

  • գնահատի սեփական կարծիքի, գիտելիքի և համոզմունքի դերը

  • կյանքում

  • արժևորի արդյունավետ հաղորդակցման կարևորությունը բախումների

  • հաղթահարման գործում

  • կարևորի մարդու իրավունքների, բարոյականության և օրենքի կապը

  • արժևորի մարդու իրավունքներն ու պարտականությունները

  • արժևորի անձնական ազատության և արդարության գաղափարները

  • կարևորի տնտեսական և սոցիալական իրավունքների կապը այլ

  • հիմնարար իրավունքների և ազատությունների հետ

  • կարևորի մշակութային իրավունքների տեղը այլ հիմնարար

  • իրավունքների ու ազատությունների շարքում

  • արժևորի գենդերային հավասարությունը` բացառելով սեռային

  • խտրականությունը

  • կարևորի հաշմանդամների և ազգային փոքրամասնությունների

  • իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը

  • գնահատի հրապարակայնության և խոսքի ազատության,

  • լրատվամիջոցների դերը մարդու իրավունքների պաշտպանության

  • գործում

  • կարևորի ընտրություններին իր անձնական մասնակցության նշանակությունը

  • կարևորի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները գնահատի ժողովրդավարության և ազատության կարևորությունը իր ևհասարակության համար

  • գիտակցի օրենքի գերակայության, արդարության և օրենքի առջև

  • բոլորի հավասարության կարևորությունը

  • գիտակցի քաղաքացիական մասնակցության կարևորությունը

  • գնահատի իշխանության ճյուղերի տարանջատման կարևորությունը

  • կարևորի համայնքային հիմնախնդիրների լուծման գործում իր և ուրիշների մասնակցությունը։

«Հասարակագիտություն» առարկայի միավորային գնահատումն իրականացվում է հետևյալ
հիմնական տեսակներով.

 բանավոր հարցում,
 գործնական աշխատանք,
 նախագծերին ակտիվ մասնակցություն
 կատարած աշխատանքի ներկայացում բլոգում, կայքում:

Սովորողին անհրաժեշտ գործիքներանհատական համակարգիչ (նոթբուք, նեթբուք
կամ այլ տեսակի)՝ միացված համացանցին, համակարգչում առկա անհրաժեշտ
ուսումնական ծրագրերի և էլեկտրոնային դասագրքերի ու օժանդակ գրականության փաթեթ:
Համապատասխան երաշխավորված կայքեր:

Комментариев нет:

Отправить комментарий