Համագործակցային նախագիծ,օտար լեզուներ
ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ
Արան թագաւորը երեք որդի է ունենում՝ մեծ, միջնէկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագաւորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է. – Ա՛յ որդիք, տեսնում էք՝ մեր տէրութեան զարդն ու փառքը փչացաւ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հաւքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք էք, նժոյգները նստեցէք, զէնքերն առէք, գնացէք Կախարդական աշխարհքը, Հազարան Հաւքը գտէք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնայ, գազանը՝ մարդ: Յետոյ միտք արեց ու աւելացրեց. – Իսկ դու, Արե՛գ, դեռ փոքր ես, մնա տանը:6) Մեծ տղէն ու միջնէկ տղէն ձի են նստում, ճամբայ ընկնում: Փոքր ախպէրն էլ է ուզում գնայ, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անումչեն անում, չե՛ն կարողանում յետ պահել. սա էլ վեր է կենում նրանց յետեւից գնում:
Комментариев нет:
Отправить комментарий