понедельник, 20 июня 2022 г.

Հունիսյան ճամբարի ամփոփում

 


Կրթահամալիրի հունիսյան ճամբարը ամենահետաքրքիր շրջաններից մեկն է, որին սպասում են բոլորը: Այս տարի ես Միջին դպրոցի ջոկատավար էի, ջոկատս համալրված էր հետաքրքիր և սիրելի սովորողներով: Նախապես հրապարակված օրակարգով սկսվեց մեր ճամբարը: Ճամբարի ընթաթքում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր, որի գործունեության հիմքում ծիսական, հարսանեկան բաղադրիչն էր: Համացանցից ուսումնասիրել ենք հարևան վրաց ժողովրդի ազգագրական ավանդույթները: Ուսումնասիրել ենք վրացական հարսանեկան խոհանոցը, ինչ ճաշատեսակներ են սովորոբար լինում վրացական ավանդական հարսանիքների ժամանակ: 

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը մեր ջոկատի սովորողների հետ միասին այցելեցինք Թումոյի այգի: Այգում հանդիպեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց պարտեզի 5-6 տարեկաններին և 1.2 դասարանի սովորողներին:


Հարսանեկան ազգագրություն նախագծի շրջանակում ճամբարի օրերին ուսումնասիրում ենք տարբեր երկրների հարսանեկան պարերը: Թամարա Նահապետյանը ներկայացնում է իսպանական հարսանեկան պար:

Հունիսի 3-ին  Բախշյան այգում մեր ջոկատը մասնակցեց «Ցտեսություն» կրտսեր դպրոցին,«Մուտք» միջին դպրոց ստուգատեսին: Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանները հակաբացիլ Կոմիտասով ցտեսություն էին ասում կրտսեր դպրոցին, քանի որ նոր ուսումնական տարին սկսելու են Միջին դպրոցում:

Հունիսի 9 ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էին այցելել «Արվեստի փառատոն»-ի շրջանակում անցկացվող Ապարանի «Էթնորարվեստն այսօր» սիմպոզիումի մասնակիցները։ Սիմպոզիումի մասնակիցներից էր Վրաստանի ներկայացուցիչ քանդակագործ Դաչի Ծերեթելին։ 

Լուսաբանում են սովորողները`

Գոհար Բարսեղյան 1

Իրինա Գյուրջինյան

Բուդաղյան Քեթրին

Անաիս Քեշիշյան

Լիլիթ Ղազարյան

Նանե Խաչատրյան 1

Թամարա Նահապետյան












Комментариев нет:

Отправить комментарий