Վարդան Դանիլով
Արդարությունն ունի երկու «երես»` իրավական և բարոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ երկրորդը` հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական նորմեր։Առաջին դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների, որոշումների, հրամանագրերի, կարգերի և իրավական այլ փաստաթղթերի միջոցով, որոնցից բխում է, թե ինչ իրավունքներ և պարտականություներ ունի մեզնից յուրաքանչյուրը։
Բարոյական կողմը
Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ Չնայած դրան՝ բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է։
Օրենսդրություն
Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։Օրենքի խախտման դեպքում արդարության վերականգման նպատակով այդ պետական մարմինների կողմից սահմանվում և իրագործվում է որոշակի պատիժ՝ տուգանքի, ազատազրկման կամ այլ ձևով։
Комментариев нет:
Отправить комментарий