суббота, 15 января 2022 г.

Ձմեռային ազգագրական փառատոն 2022թ. հայ վրացական համագործակցային նախագիծ

 


Մասնակիցներ՝

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողներ
  • Թբիլիսիի 98 դպրոցի վրաց լեզվի դասավանդող Նանա Սաակաձե և սովորողներ

Ազգագրության փառատոնի ուղղություն

  • ձմեռային տոներ, ծեսեր

Նպատակ՝

  • Հայ վրացական ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • Հայաստանի, Վրաստանի ամանորյան ավանդույթների նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում

Ազգագրության փառատոնի մասնակցության ձև

  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում
Նկարագիր՝
  • Սովորողները ուսումնասիրում, ծանոթանում և ներկայացնում են Հայաստանի և Վրաստանի ամանորյա ավանդույթները: Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները ներկայացնում են Վրաստանի ավանդույթները, իսկ կրթահամալիրի 8րդ դասարանի վրացերենի ընտրության սովորողները վրացերենով ներկայացնում են հայկական ամանորյա ավանդութները:











Комментариев нет:

Отправить комментарий