среда, 27 октября 2021 г.

Մշակութային Գյումրի հաշվետվություն

 

Հոկտեմբերի 26-ին «Մշակութային Գյումրի» նախագծի շրջանակում Ավագ և Միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքով մեկնեցինք Գյումրի: Երևանի կայարանում հանդիպեցինք կրթահամալիրի այլ նախագծային խմբի, դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Մարինե Մկրտչյանի ղեկավարությամբ, որոնք նույնպես մեկնում էին Գյումրի: Կրթահամալիրի երկու խմբերով միացանք և ճամփորդությունը դարձավ էլ ավելի հագեցած և հետաքրքիր:
Գյումրու կայարանից քայլքով գնացինք դեպի կենտրոն՝ Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները: Այցելեցինք Ա. Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն թանգարանները:
Քայլելով Ռուսթավելու փողոցով, այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան: Աշնանային Գյումրին հիասքանչ է, քայլելով ծանոթանում էինք քաղաքի արձաններին: Մեր սովորողներ իրենց երգ ու պարով զարմացնում էին գյումրեցիներին: Եղանք «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանում: 

Երեկոյան գնացքում Երևան վերադառնալիս սովորողները ոգևորված խոսում և կիսվում էին իրենց տպավորություններով: Նյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում:


Комментариев нет:

Отправить комментарий