понедельник, 26 апреля 2021 г.

Ապրիլի ամփոփում

 

Ապրիլի 7-ին Ձոն և Հոգատարություն նախագծերի շրջանակում  վրացերենի ընտրությամբ գործունեության սովորողները մասնակցեցին ուրախ տոնավաճառին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցի պուրակում: Սովորողներ ներկայացրեցին Վրաստանի մշակույթը, ուտեստները, պատմեցին հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին: Վրացական տաղավարի հասույթ կազմեց 8800 դրամ այն փոխանցվեց հիմնադրամին:

Վրաստանում ապրիլի 14-ը նշվում է վրացերենի տոնը: Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները և կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները պատրաստեցին Իակոբ Գոգեբաշվիլի բանաստեղծություններով  տեսանյութ և շնորհավորեցին Վրացերենի տոնը:


Комментариев нет:

Отправить комментарий