воскресенье, 19 января 2020 г.

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Աշտարակ



Հունվարի 16-ին ձմեռային ճամբարի շրջանակներում կատարեցինք հայրենագիտական ճամփորդություն դեպի Աշտարակ։ Քայլեցինք դեպի Կարմրավոր եկեղեցի, ջրաղաց, հին կամուրջ։ Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։

Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով։
Աշտարակում եղանք նաև «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարանում, այնտեղ ներկայացրեցին շոկոլադի ստեղծման պատմությունը։ Օրը շատ հետաքրքիր էր և ուսումնական։

Комментариев нет:

Отправить комментарий