среда, 18 сентября 2019 г.

Վրացական գինու կենտրոն Կախեթի նախագիծ

ժամկետը՝ հոկտեմբերի վերջին շաբաթ


Մասնակիցներ՝
քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողներ,  վրացերենի ընտրության սովորողներ

նկարագրություն՝
Վրաստանի այցեքարտը համարվում է գինին, իսկ երկրի Կախեթի շրջանը գինու բնօրրանն է` գինեգործության հարուստ ավանդույթներով: Այդ նպատակով հոկտեմբերի վերջին շաբաթը կրթահամալիրի վրացերենի խմբի սովորողները և քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողները մեկնելու ենք Կախեթի քաղաք Լագոդեխի։

Նպատակը՝


  • կրթական փոխանակումներ
  • այցելություն Լագոդեխիի թիվ 1 միջնակարգ դպրոց
  • քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողների համար կլինի մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում
  • վրացերենի ընտրության սովորողների համար լեզվի փորձառություն

Նախապատրաստական աշխատանք՝

  • ուսումնասիրել վրացական գինու մշակույթը
  • ծանոթանալ Կախեթիի շրջանի հետ

Комментариев нет:

Отправить комментарий