воскресенье, 17 января 2016 г.

Զարգացման ծրագիր - Միջին դպրոցի վրացախոսներ

  1.      Միջազագային ամենամյան նախագիծ  «Ընթերցում ենք Ռուսթավելի» : Արդեն երկու տարի է կրթահամալիրի մի խումբ սովորողներ մասնակցել են «Ընթերցում ենք Ռուսթավելի» միջազգային ամենամյա նախագծին, որը տեղի է ունենում քաղաք Թբիլիսիում, Թբիլիսիի Ազգային գրադարանում: Ստացել ենք տարբեր մրցանակներ: Այս տարի նախնական պայմանավորվածության համաձայն կրթահամալիրի մի խումբ սովորողներ երրորդ անգամ կմասնակցեն այս միջազգային նախագծին: Այն տեղի կունենա մարտ ամսին:
  2.       Վրաց առակագիր Սուլխան Սաբա Օրբելիանիի առակների թարգմանություն: Ստեղծել ֆիլմեր, կատարել ձայնագրություն հայերեն- վրացերեն:
  3.   Համագործակցում ենք Թբիլիսիի դպրոցների հետ: Ուսումնական տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում ենք Թբիլիսի լեզվի փորձառության: Սովորողները անընդհատ օնլայն շփում են վրաց հասակակիցների հետ:
  4.          Վրացական տոնական ուտեստներ - երկարաժամկետ նախագիծ: Սովորողները համացանցից փնտրում են վրացական տոնական ուտեստների բաղադրատոմսեր, թարգմանում են վրացերենց հայերեն: Պատրաստելու ընթացքում նկարահանում  և վրացերեն ձայնագրում են պատրաստման  ընթացքն ու բաղադրատոմսը: Արդյունքում ստեղծվում է մեդիափաթեթ ֆոտոշարքերով, թարգմանություններով, ֆիլմերով:
  5.   Օտարալեզու օր՝ ապրիլի 14-ին  «Վրաց լեզվի տոն կրթահամալիրում»  նախագիծ: Այդ օրը Վրաստանից կրթահամալիր են գալիս վրացական պարի և երգի խմբեր: Սովորողները ծանոթանում են վրաց մշակույթին, պատմությանը: Շփվում են վրացերեն, ստեղծվում է նոր կապեր:


Комментариев нет:

Отправить комментарий