понедельник, 30 марта 2015 г.

Թբիլիսիում…

Էկո միջազգային ստուգատեսի շրջանակներում մենք համագործակցում ենք Թբիլիսիի մի շարք կրթական հաստատությունների հետ: Թբիլիսիի դպրոցներին էկո միջազգային ստուգատեսին ավելի մանրամասն ծանոթացնելու և վրաց լեզվի փորձառություն ձեռք բերելու նպատակներով, էկո և վրացախոսների ակումբները այցելեցին Թբիլիսի: Մեկնեցինք մարտի 23-ին, ճանապարհը հոգնեցուցիչ չէր, քանի որ ժամանակը շատ ուրախ էր անցնում: Երեկոյան արդեն Թբիլիսիի թիվ 98 դպրոցում էինք, որտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին դպրոցի սովորողները: Այնտեղ՝ իրենց տներում մեզ հյուրընկալեցին դպրոցի սովորողները: Բնակվում էինք հրաշալի ընտանիքներում, ովքեր մեզ հետ շատ լավ էին վարվում, վերաբերվում էին ինչպես իրենց տան անդամի: Ճամփորդության ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, այնտեղ ունեցա շատ լավ ծանոթություն և նրանց սպասում եմ այստեղ

Թբիլիսիում ունեցանք մի քանի էկո դասեր, որոնց ժամանակ սովորողներին մանրամասն ներկայացրեցինք էկո միջազգային ստուգատեսի մասին, և մրցույթում ներգրավվեցին մեծ թվով սովորողներ, ովքեր հանդես եկան իրենց առաջարկներով: Իսկ մենք՝ վրացախոսներս, ձեռք բերեցինք վրաց լեզվի փորձառություն, և փորձում էինք հնարավորինս շատ խոսել, միմյանց հետ շփվել վրաց լեզվով: Շատ ուրախացրեցինք և միևնույն ժամանակ զարմացրեցինք մեր վրաց ընկերներին՝ վրացերենին տիրապետելու ունակություններով:


Թբիլիսիում այցելեցինք տեսարժան վայրեր՝ Մծխեթա քաղաք, <<Թբիլիսյան ծով>>, ճոպանուղի: Անձամբ ինձ՝ շատ դուր եկավ Թբիլիսին, շատ կցանկանամ կրկին այցելել: Եվ հուսով եմ, որ այս համագործակցությունը Թբիլիսիի կրթական հաստատությունների հետ շարունակական կլինի:

Комментариев нет:

Отправить комментарий